Asekose.am-ի խմբագրություն են ուղարկել տեսանյութ, որտեղ նոր գնված գիրքը, որի արժեքն, ի դեպ, 3500 ՀՀ դրամ է, ունի պոկված էջեր:
Ծնողն, ով երեխայի համար մի քանի գիրք է գնալ, հավաստիացնում է, որ Անտարես հրատարակչությունից գնված երեք գիրքն էլ բավական փնթի է կազմված:

«Գիտեք, հարցն այն է, որ մենք չենք ուզում գրքի քսերոքս գնել, այսօր երեխային մեծ դժվարությամբ ենք կապում գրքին: Դա շատ ծնողներ կհավաստեն, իսկ ձեռք բերված գրքերն էլ, մինչև ընթերցանության վարատն ամբողջությամբ անպիտան են դառնում ու հաջորդ երեխան հաստատ դրանք չի ուզենա կարդալ: Տվյալ հրատարակչությունը պետք է բարեխիղճ աշխատի ու վերանայի իր մոտեցումները, այլապես երկրորդ, երրորդ անգամ կզրկվի գնորդից»,-նշում է զայրացած ծնողը:
Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել հրապարակման վերաբերյալ հակառակ կողմի կարծիքը կամ պարզաբանումը։


