▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անվավեր քվեաթերթիկներով կարող էին խմբակցություններ ձևավորել

Անվավեր քվեաթերթիկներով կարող էին խմբակցություններ ձևավորել

34-րդ ընտրատարածքային հանձնաժողովն ակնհայտ անորոշ ու անհասկանալի քվեարկությամբ, իբրև, որոշում կայացրեց:
Օրենքով սահմանված նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող գյումրեցիները "ամոթ" և նմանատիպ այլ վանկարկումներով արձագանքեցին որոշմանը:

Ժողովուրդը հակադարձվում է, որ մաթեմատիկական և իրավական տրամաբանությանը հակասող որոշմամբ Բալասանյան դաշինքին է տրվում 17 ավագանու մանդատ, որով արհեստական մեծամասնություն է ձևավորվում:
Սահմանված իրավունքով հանձնաժողովից պահանջեցին ներկայացնել հանձնաժողովի բոլոր կայացրած արձանագրությունները, որոնք ընտրության ամբողջ գործընթացում ֆիքսվել էին:
Գլխավոր զավեշը` ընտրություններին մասնակցել են 10 կուսակցություն և մեկ դաշինք, իսկ վերջնահաշվարկի արդյունքում անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը գերազանցում է 6% շեմը, որը, ինչպես կարող էր վավեր քվեների տեսքով բաշխվեր մասնակից այլ կուսակցությունների միջև, այնպես էլ ` կարող էր անգամ մի քանի խմբակցություն ձևավորվեր:
Այդ դեպքում վստահեցնում եմ, որ պատկերը լրիվ այլ էր լինելու Գյումրիում:

Վահե Էնֆիաջյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին