Երևանի քաղաքապետի դեռևս 2013 թվականի հանձնարարականով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունկավում են իրականացվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին չհամապատասխանող գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքները: Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինների աշխատակիցների կողմից ապամոնտաժվում են հնամաշ, չօգտագործվող, օտարալեզու, ոչ արդիական, ապօրինի հայտարարությունները և գովազդային վահանակները:
Ապամոնտաժվում են հնամաշ, օտարալեզու, ապօրինի հայտարարությունները և գովազդային վահանակները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet