▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրին այս օրերին

ԱՊՀ Մշակութային մայրաքաղաքի վերածնունդը դուր չի գալիս իշխանություններին։ Գյումրիում վերջերս սկսվեցին ասֆալտապատման աշխատանքները, որոնք համընկան պետ բյուջեից 300 մլն դրամ դոտացիաների իջեցվեցման հետ, որոնք տրամադրվեցին բոլոր քաղաքներին ասֆալտապատման համար։ Ովքեր որ անտեղյակ էին, մի պահ մտածեցին, որ այս մեծածավալ ասֆալտապատումը կապված էր ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ճանավելու հետ։ Իսկ ինչ է արել Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի համար, որպեսզի քաղաքը ներկայանա աշխարհին պատշաճ կերպարանքով։ Իհարկե ոչինչ։ Փոխարենը, երբ մանկական եվրատեսիլը Հայաստանում նշվեց, ձեռք էին առնված բոլոր հնարավոր միջոցները, միջոցառումը բարձր մակարդակի վրա անցկացնելու համար։ Ինչ է մենք ղարաբաղցի չենք և ղարաբաղյան մշակույթ չենք ներկայացնում դրա համար։ Թե իշխանություները հակակրանք ունեն զտարյուն հայերի հանդեպ։ Իսկ ի՞նչ է հնագույն քաղաք Գյումրին, չի կարող աշխարհին ներկայանալ, որպես հնագույն մշակութային մայրաքաղաք։ Ոչ մի զարգացած և քաղաքակիրթ պետությունում չկա այսպիսի բացասական երևույթ, որ պետությունը ներկայացնում է մի քաղաք, այն էլ տվյալ պետության մշակույթը, բայց տվյալ քաղաքը ունի լուսավորության, անբարեկարգ փողոցների, աղբահանության, ներդրումների և մի շարք այլ խնդիրներ, որոնք աչքաթող են եղել կառավարության, մարզային պատգամավորների և տեղի իշխանությունների կողմից։ Պետությունը պետք է կենտրոնացներ բոլոր ուժերը և բավարար ֆինանսավորում ապահովեր Գյումրի քաղաքին, որպեսզի այն կարողանար նաև ներդրումների համար նպաստավոր դառնար, ինչպես նաև զարկ տրվեր տուրիզմի զարգացմանը։ Իսկ հիմա ինչ ունենք մենք այսօր՝ մշակութային արժեքներ ներկայացնող հուշահամալիրներ, հուշարձաններ, որոնք գտնվում են անմխիթար վիճակում։ Գիտակցության պակասով հասարակություն, որը հոգ չի տանում այն մշակութային արժեքների համար, որոնք պահել և սերնդե սերունդ են փոխանցվել։ Մշակույթ, որը ձևավորվել է դարերի և հազարամյակների ընթացքում։ Մի խոսքով, եթե մշակութային մայրաքաղաք Գյումուն բավարար ուշադրություն չդարձվի, ապա այն հնագույն քաղաքը, որը մշակութային արժեքների ձևավորողը և թելադրողն է եղել, կհայտնվի անմխիթար վիճակում։

Գյումրին այն քաղաքն է, որը ունի հազարամյակների պատմություն։Հայաստանում չկար ոչ մի քաղաք, որ կարողանար ոտք մեկնել Գյումրու մշակույթի, ճարտարապետության, էթիկայի, հետ այնպես, ինչպես այսօր։ Գյումրին եղել, կա ու կլինի ամբողջ աշխարհի հայության և ընդհանուր առմամբ արվեստը և արհեստը գնահատողների մշակութային մայրաքաղաք։ Մնում է մեր պաշտոնիաները այնքան գիտակցությու և խոհեմություն ունենան, որ կարողանան գնահատել մշակույթը։ Կարողանան առավել բարձր դասել սեփական գրպանի պարունակության ավելացումից։ 

<Ծո ըլը ընձի աշե, ուրա ընձի պես քաղաք։ Չկա։ Ծո ըլը ելի ու փողոցներըս աշէ, մե հադմ մարդկանց երեսներին աշե, վայ ես իդոնց հոգուն մեռնիմ ամեն մեկը մե հադմ ազնվություն ու շիտակություն են։ Ծո ըլը իմ դեմքերիս աշե, Ֆռունզս, Ավոն, Շիրազը, Պոլոզը, Շերամը էլ որը ըսեմ։ Հա հմի էլ բան չի եղել, ելի կայնաձ եմ։ Ես ձեր հոգուն ղուրբան եղնիմ, դուք մեյնակ կռնացեք իմ պատիվս բարձր պահել, թե չէ մնացածի ինչ խելքի բանն է Գյումրի։ Հմի էլ կսեն էլի սկսին գլուխ գովալ, հա ըբը ինչ ենեն գլուխ ունիմ կգովանան։  Լավ մնացեք ձեզի ղուրբան եղնիմ, լավ կեղնի, մեյնակ խիղճը, շնորքը, թասիբը ու նամուսը չկորցնեք, որտեվ մյուսներից իդորով կտարբերվիք։ >


Նյութի հեղինակ՝ Արա Մելիքջանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին