ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս պահին ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաև՝ օդակայանից:
Ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին, տուն գնալու ճանապարհին բերման էր ենթարկել Ռուբեն Հայրապետյանը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ 3 ժամ Ոստիկանությունում մնալուց հետո Հայրապետյանն ազատ էր արձակվել։


