Day.Az-ի խմբագրությունում նամակ է ստացվել, որում նշվել է Apple OS X Mavericks-ի կոպիտ սխալը` կապված քարտեզի հետ:
Ինչպես գիտենք, Apple-ը հանդիսանում է համակարգիչների, հեռախոսների, պլանշետների ամենամեծ արտադրողնրից մեկը և տեխնոլոգիաների աշխարհում շարունակում է մնալ անգերազանցելի:
Եվ, ահա, նամակում ընթերցողը խոսել է կոպիտ սխալի մասին` կապված Ադրբեջանի բնակավայրերի անունների հետ: Apple-ի քարտեզի այն մասում, որտեղ նշված է Ադրբեջանը, գրված է Ստեփանակերտ: Դեռ ավելին, բոլոր տեղանունները նշված են հայերեն լեզվով:
Տեղեկանալով այս ամենի մասին` խմբագրությունը ընթերցողներին հորդորել է դիմել Apple-ի ղեկավարությանը` անընդունելի սխալն ուղղելու համար:
Զարմանալի է, որ այս երկրի բնակիչները բավարարվել են միայն Apple-ի ղեկավարությանը դիմելով, մոռանալով իրենց անգիր արած նախադասություներից մեկն էլ ուղարկել` կապված Հայաստանի` մի շարք շրջաններ օկուպացնելու հետ: Առիթ էր, էլի, կգրեին որ Apple-ի լոգոյի 20% էլ է Հայաստանն օկուպացրել:
Նշենք, որ Հայաստանի կողմից Apple-ի լոգոյի 20%-ը օկուպացնելու մասին կարծիք է հայտնել նաև «Արմքոմեդիի» համահեղինակներից մեկը` Սերգեյ Սարգսյանը: