▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 16-ին տեղի կունենա «Անմոռուկ» ֆիլմի պրեմիերան

Ապրիլի 16-ին, Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Վազգեն Համբարձումյանի <<Անմոռուկ>> կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության, կատարված ջարդերի մասին, ինչպես նաև, թե ինչպես շատ ու շատ հայ մանուկներ ցեղասպանությունից հետո սփռվեցին աշխարհով մեկ: Ցավոք, նրանցից շատերն այսօր կազմելով ընտանիք՝ տեղյակ չեն իրենց ազգային ինքնության մասին…

Սցենարի հեղինակներ են Գայանե Մարտիրոսյանն ու Գոհար Պետրոսյանը: Դերերում՝ Գրետա Մեջլումյան, Հովհաննես Օհանյան, Սուսաննա Սարգսյան, Ինա Ստեփանյան, Սեյրան Վանթյան, Մարատ Հովհաննիսյան, Նարեկ Բարսեղյան և այլք:

Նշենք, որ ֆիլմը մայիսի 10-15 կմասնակցի Սեվաստոպոլում տեղի ունեցող Победили вместе մրցույթին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին