▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը Սերժ Սարգսյանին է ուղարկել նրա մասնակցությամբ նիստի ձայնագրությունը

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովն այսօր Սերժ Սարգսյանին է տրամադրել ապրիլի 16-ին իր մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ձայնագրությունը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնել է, որ Սարգսյանն անձամբ է այն ստացել, ստորագրել է, որ ստացել է, և որ այդ ձայնագրությունը հրապարակման ենթակա չէ: «Մենք այդ ստորագրված ստացականը կկցենք գործին»,- ասել է Քոչարյանը: 

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին շուրջ 5 ժամ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նիստին, պատասխանել 2016-ի Ապրիլյան պատերազմին նախորդող 4 օրերի ընթացքում և դրանից հետո կայացված որոշումների վերաբերյալ պատգամավորների հարցերին: Հանձնաժողով գնալուց առաջ նա ասել էր, որ նիստին կմասնակցի միայն այն դեպքում, երբ հանձնաժողովը համաձայնի ձայնագրությունը տրամադրել իրեն:

Հանձնաժողով գնալու և պատգամավորների հարցերին պատասխանելու առաջարկն ավելի վաղ մերժել էր 2016-ի պատերազմի ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը: 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին