«Պետք է ասեմ, որ ես որոշում կայացրեցի՝ կնոջս կողքին լինել ծննդաբերության ողջ ընթացքում: Չեմ կարող նկարագրել այդ զգացողություննները, երբ մասնակցում էի դստերս լույս աշխարհ գալու ընթացքին, եւս մեկ անգամ համոզվեցի, որ դա հրաշք է»,- պատմեց Ալեն Սիմոնյանը եւ հավելեց, որ դուստրը աչքերը բացելուն պես առաջինը իրեն է տեսել.
«Աննակարագրելի զգացողություններ ապրեցի, երբ առաջին ձայնը հանեց, այդ պահին այլեւս չդիմացա եւ հուզվեցի, իսկ մնացած ապրումներս դժվար թե կարողանամ բառերով նկարագրել, դրա համար պետք է գրող լինել, կամ հատուկ հատկություններ ունենալ. իմ հայերենը չի բավականացնի, որպեսզի նկարագրեմ բոլոր էմոցիոնալ ապրումներս: Շատ հաճելի էր, որ նա, երբ աչքերը բաց արեց, առաջինը ինձ տեսավ, իհարկե, նա գուցե չէր էլ տեսնում, կամ նրան շատ անհասականլի էր այն, ինչ տեսնում էր, բայց ամեն դեպքում, առաջինը ես հայտնվեցի նրա առաջ, ընդ որում նա այդ պահին լաց էր լինում, բայց երբ ես մոտեցա, անմիջապես դադարեց ձայն հանել: Ուրախ եմ, որ աղջկաս առաջին հանդիպումը այս աշխրահում հենց ինձ հետ եղավ»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Նորածին դստերը զույգը որոշել է անավանակոչել Վիկտորիա. «Անվան հարցում մենք ունենք խորհրդանշական մոտեցում, քանի որ իմ եւ կնոջս ճանապարը շատ երկար է եղել, որոշեցինք անվանել հենց Վիկտորիա: Նաեւ, ինչու ոչ, մտածեցինք, որ ընտրենք այնպիսի անուն, որը մեր դստեր համար ոչ մի խնդիր չի առաջացնի, այսինքն՝ այս անունը բոլոր երկրներում հասկանալի կլինի: Կարծում եմ, որ մարդու անունը շատ մեծ ազդեցություն է թողնում նրա ողջ կյանքի վրա, հուսով եմ` աղջիկս իր անվանը համապատասխան հաղթանակող կլինի»,- նկատեց նա:
Life.panorama.am-ը գրում է, որ քաղաքական-հասարակական գործիչ Ալեն Սիմոնյանը այսօր պատմել է կրկին հայր դառնալու իր հույզերի մասին. օգոստոսի 24-ին ծնվել է նրա դուստրը:
«Պետք է ասեմ, որ ես որոշում կայացրեցի՝ կնոջս կողքին լինել ծննդաբերության ողջ ընթացքում: Չեմ կարող նկարագրել այդ զգացողություննները, երբ մասնակցում էի դստերս լույս աշխարհ գալու ընթացքին, եւս մեկ անգամ համոզվեցի, որ դա հրաշք է»,- պատմեց Ալեն Սիմոնյանը եւ հավելեց, որ դուստրը աչքերը բացելուն պես առաջինը իրեն է տեսել.
«Աննակարագրելի զգացողություններ ապրեցի, երբ առաջին ձայնը հանեց, այդ պահին այլեւս չդիմացա եւ հուզվեցի, իսկ մնացած ապրումներս դժվար թե կարողանամ բառերով նկարագրել, դրա համար պետք է գրող լինել, կամ հատուկ հատկություններ ունենալ. իմ հայերենը չի բավականացնի, որպեսզի նկարագրեմ բոլոր էմոցիոնալ ապրումներս: Շատ հաճելի էր, որ նա, երբ աչքերը բաց արեց, առաջինը ինձ տեսավ, իհարկե, նա գուցե չէր էլ տեսնում, կամ նրան շատ անհասականլի էր այն, ինչ տեսնում էր, բայց ամեն դեպքում, առաջինը ես հայտնվեցի նրա առաջ, ընդ որում նա այդ պահին լաց էր լինում, բայց երբ ես մոտեցա, անմիջապես դադարեց ձայն հանել: Ուրախ եմ, որ աղջկաս առաջին հանդիպումը այս աշխրահում հենց ինձ հետ եղավ»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Նորածին դստերը զույգը որոշել է անվանակոչել Վիկտորիա:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում