▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Այվազյանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հնարավոր հանդիպման մասին

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը РИА Новости-ի հետ հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, պատասխանել է.

«Մենք երբեք չենք հրաժարվել հանդիպումներից: Սակայն ցանկացած հանդիպում, եթե այն չի կազմակերպվում միայն կազմակերպման նպատակով, պետք է համապատասխանի որոշակի չափորոշիչների: Առաջին հերթին, խոսքը համապատասխան մթնոլորտի ստեղծման մասին է, հստակ օրակարգի ձևավորման, և, որ պակաս կարևոր չէ, մյուս կողմում պատրաստ լինելու գալ պայմանավորվածության»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին