▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը վերացվել է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը վերացվել է: Այս մասին հաղորդում է armtimes.com-ը։

 

 

Քննիչը նախաքննության ընթացքում Մինասյանի նկատմամբ հետախուզում հատարարելու որոշում էր կայացրել: Պաշտպանական կողմը բողոքարկել էր քննիչի այս որոշումը առաջին ատյանի դատարան, որը բավարարվել էր: Դրանից հետո հսկող դատախազը սույն որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել եւ դատարանը երեկ մերժել է բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Արա Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու համար:

 

 

 

 

 

 

 

 

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2016 թվականից մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, նույն ընկերության մի շարք աշխատակիցների հանցակցությամբ, փաստաթղթեր կեղծելու եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ առերեւույթ հափշտակել է ՀՀ առողջապահության նախարարության եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջեւ կնքված

 

 

 

 

 

 

 

 

«Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով անվճար բժշկական եւ սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները: Նախաքննության ներկա փուլում հանցագործությամբ առերեւույթ պատճառված վնասի չափը կազմում է 426.343.650 ՀՀ դրամ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին