Օրերի ջերմացմանը զուգահեռ Արաբկիր վարչական շրջանում իրականացվում են բարեկարգման, ընդհանուր մաքրման, կանաչապատման նախապատրաստական աշխատանքներ:
Առաջիկայում բակային տարածքներում կփակցվեն բարեկարգման գունավոր եռաչափ նախագծերը:
Փետրվարի 17-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը հերթական աշխատանքային խորհրդակցությանն անդրադարձել է նաև առօրյա հարցերին, տվել նոր հանձնարարականներ և պահանջել ծրագրերի անթերի կատարողական: