▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջ հաղթած ու մեծ երկիր կար, որի ղեկավարները թուրքի հետ խոսում էին ոնց ուզում էին... իսկ հիմա...»․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եսիմ...

Ասում են առաջ կար սպայի պատիվ...

Առաջ կար գեներալի ուսադիր հասկացողություն...

Առաջ շատ բան կար... Առաջ նույնիսկ երկիր կար... Հաղթած ու մեծ երկիր... Որոնց ղեկավարները թուրքի հետ խոսում էին ոնց ուզում էին... Իսկ հիմա...

Հիմա դուք ապրում եք մի երկրում, որտեղ սահմանադրական կարգով փորձում են իշխանությունից հեռացնել 3-4 անգամ սահմանադրական կարգը տապալած մարդուն... Ու ձեզ թվում է, որ դա ձեզ չի վերաբերվում, որովհետև... Այ որովհետև շատ կա, բացատրությունները բազմաթիվ են, իսկ հիմքում բոլորի նույնն է: Ձեզ ԵՐԿԻՐ պետք չի: Ձեզ պետք է ուղղակի ցանկացած մի տարածք, որտեղ դուք կարողանաք մի քիչ ուտեք, մի քիչ քնեք, մի քիչ էլ քննադատեք նրանց, ովքեր ձեզ համար ԼԱՎ երկիր չսարքեցին... Ու հա, գոնե սահմանները շուտ բացվեն, որ գնաք, չէ՞… Որովհետև դուք էլ եք էն ամենատխմար ասացվածքի «բալելշիկը»՝  որտեղ հաց, էնտեղ կաց:

Ըստ այդմ՝ դուք հայ էլ չեք, որովհետև նման ասացվածքով իրենց կյանքը կարգավորում են գնչուները:

Իսկ ում երկիր պետք է, իր անելիքը գիտի: Սպայի պատվի մասին էլ գիտի: Դավաճանների վերջին հանգրվանի մասին էլ:

Վերջում մի ուսապարկ, մի գլխարկ ու մի շան խրտվիլակ է մնալու: Իսկ վերջը մոտ է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին