▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում եմ կոռեկտության գծերը չհատել. ԻՔ-ական պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին

Պարոն Վարդազարյան, ԱԺ-ի նիստերի դահլիճում 132 պատգամավորի կոչ եք անում չշփոթել դատախազի տարեկան զեկույցի հետ. դուք գիտե՞ք՝ որտեղ եք գտնվում:

Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: «Ես առաջարկում եմ կոռեկտության գծերը չհատել, ես ձեզ որեւէ հարց չունեմ: Ես իմ դիտարկումները ելույթի տեսքով կներկայացնեմ»,-ասաց նա: Ի պատասխան Ռուբեն Վարդազարյանն ասաց. «Ես որեւէ վարքագծի կանոն չեմ խախտել, որեւէ շփոթմունք չունեմ եւ շատ լավ պատկերացնում եմ, որ Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին կետը, 69-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը, 70-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը եւ դատավորի էթիկայի կանոնների 3-րդ կանոն հստակ սահմանում են դատավորի վարքագծի հստակ կանոնները: Այդ կանոններից ելնելով ես ունեմ զսպվածության սահման եւ այդ սահմանը որեւէ կերպ չեմ անցնելու, որքան էլ փորձեք ինձ դրդել դեպի քաղաքական քննարկում»:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին