Ուսումնասիրելով երևանյան սուպերմարկետների ոլորտն ու մասնավորապես դրամարկղի մոտ նստող աշխատակիցների կարգավիճակը, եկա այն համոզմանը, որ այդ աշխատանքը բավական պատասխանատու կերպով կարող են իրականացնել նաև հենաշարժական խնդիրներ ունեցող մարդիկ, ովքեր տեղաշարժվում են սայլակներով։ Այդ աշխատանքն ինքնին նստակյաց առօրյա է նախատեսում, իսկ մնացյալ աշխատակիցները կարող են օգնել հաճախորդներին, ովքեր երեկոյան ժամը 8–ից հետո սուպերմարկետի տարածքում, մոտակա 20-30 մետր շառավղով աշխատակից չեն գտնի, որպեսզի մի ճշտում անեն։
Դրանով նաև մի շարք այլ խնդիրներ կլուծվեն։ Մասնավորապես հենաշարժական խնդիրներ ունեցող մարդիկ կինտեգրվեն հասարակությանը, իրենց պիտանի մարդ կզգան, վերջապես քաղաքը կամաց–կամաց հարմարեցվում է նաև նրանց, իսկ տվյալ դեպքում այդ հարցը հրատապ կդառնա տարածքային կառույցների և քաղաքապետարանի համար։
Ես հեծանիվ չեմ հայտնագործում, այդ գործընթացն արդեն ընթացքի մեջ է։ Մեկ նախարարության և բջջային կապի օպերատորի մոտ հաստատ աշխատում են այդպիսի մարդիկ։ Բայց իմ խոսքը կոնկրետ սուպերմարկետների մասին է։ Վստահ եմ, որ այդ մարդիկ շատ «բարեհաբույր» գանձապահներից ավելի լավ կսպասարկեն։
Այնպես որ, հարգելի սուպերմարկետների սեփականատերեր և տնօրեններ, հանձն առեք այդ հայրենանվեր գործը և կտեսնեք, որ և՛ ձեր վարկանիշը կբարձրանա, և՛ հարյուրավոր, ինչու ոչ հազարավոր մարդիկ երախտապարտ կլինեն ձեզ։ Մեր քաղաքն էլ կամաց–կամաց քարի դարից կտեղափոխվի 21–րդ դար, և վերջապես ամբողջ քաղաքը կհարմարեցվի բոլոր տիպի մարդկանց։
Արեք այդ ներդրումը և արդյունքը երկար սպասեցնել չի տա, համոզված եղեք։
Ուսումնասիրելով երևանյան սուպերմարկետների ոլորտն ու մասնավորապես դրամարկղի մոտ նստող աշխատակիցների կարգավիճակը, եկա այն համոզմանը, որ այդ աշխատանքը բավական պատասխանատու կերպով կարող են իրականացնել նաև հենաշարժական խնդիրներ ունեցող մարդիկ, ովքեր տեղաշարժվում են սայլակներով։
Այդ աշխատանքն ինքնին նստակյաց առօրյա է նախատեսում, իսկ մնացյալ աշխատակիցները կարող են օգնել հաճախորդներին, ովքեր երեկոյան ժամը 8–ից հետո սուպերմարկետի տարածքում, մոտակա 20-30 մետր շառավղով աշխատակից չեն գտնի, որպեսզի մի ճշտում անեն։ Դրանով նաև մի շարք այլ խնդիրներ կլուծվեն։
Մասնավորապես հենաշարժական խնդիրներ ունեցող մարդիկ կինտեգրվեն հասարակությանը, իրենց պիտանի մարդ կզգան, վերջապես քաղաքը կամաց–կամաց հարմարեցվում է նաև նրանց, իսկ տվյալ դեպքում այդ հարցը հրատապ կդառնա տարածքային կառույցների և քաղաքապետարանի համար։ Ես հեծանիվ չեմ հայտնագործում, այդ գործընթացն արդեն ընթացքի մեջ է։ Մեկ նախարարության և բջջային կապի օպերատորի մոտ հաստատ աշխատում են այդպիսի մարդիկ։ Բայց իմ խոսքը կոնկրետ սուպերմարկետների մասին է։ Վստահ եմ, որ այդ մարդիկ շատ «բարեհաբույր» գանձապահներից ավելի լավ կսպասարկեն։
Այնպես որ, հարգելի սուպերմարկետների սեփականատերեր և տնօրեններ, հանձն առեք այդ հայրենանվեր գործը և կտեսնեք, որ և՛ ձեր վարկանիշը կբարձրանա, և՛ հարյուրավոր, ինչու ոչ հազարավոր մարդիկ երախտապարտ կլինեն ձեզ։ Մեր քաղաքն էլ կամաց–կամաց քարի դարից կտեղափոխվի 21–րդ դար, և վերջապես ամբողջ քաղաքը կհարմարեցվի բոլոր տիպի մարդկանց։Արեք այդ ներդրումը և արդյունքը երկար սպասեցնել չի տա, համոզված եղեք։
Արամ Գևորգյան