▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկայում հանդիպումներ կլինեն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ. Արթուր Վանեցյան

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԱԾ նախկին տնօրենը Արթուր Վանեցյան հրավիրվել է ԱԱԾ:

«Ինձ հարցաքննության հրավիրելու գործ էլ չկար, ուր մնաց կալանավորելու. գործը հարուցված չէ, նյութերի նախապատրաստում է»,-լրագրողների հետ զրույցում ասել էր Վանեցյանը:

Վանեցյանի խոսքով՝ առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ, որոնց ընթացքում մենք կտեսնեք այն զարգացումները, որոնք կլինեն.

«Չի բացառվում, որ առաջիկայում հանդիպումներ կլինեն բոլոր քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ»:

«Իրականում երկիրը գտնվում է ծանրագույն իրավիճակում, իշխանությունները ձախողել են իրենց աշխատանքները, և այսօր դրանք կարգավորելու փոխարեն, իշխանությունները ընկած են իրենց քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելով»,- ասաց Վանեցյանը: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին