▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին անգամ չէ, որ ահազանգեր ենք ստանում թմրանյութերի ահագնացող չափերով տարածման մասին. Թանդիլյան

«Առաջին անգամ չէ, որ ահազանգեր ենք ստանում թմրանյութերի ահագնացող չափերով տարածման մասին։

Ցավալին այն է, որ թմրանյութերի վաճառքով զբաղվողները թիրախավորում են դպրոցականներին:

Այս վտանգավոր երևույթը կանխելու որևէ գործուն քայլ ՝ հանրակրթության բնականոն ընթացքի ապահովման պատասխանատուների կողմից, տեսանելի չէ։

Այնինչ սա ուղղակիորեն ազգային անվտանգության հարց է»,-«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այս մասին խոսել է Արաբկիր վարչական շրջանում՝ քարոզարշավի ընթացքում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին