▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018թ. թոփ 10-ը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այսօր վարչապետի պաշտոնակատարը հպարտացել է, թե Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում:

Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018թ. թոփ 10-ը: 
Եւ ուրեմն
• Առաջին անգամ կփակվի Սփյուռքի նախարարությունը, չենք ունենա մշակույթի նախարարություն :

• Առաջին անգամ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:

• Առաջին անգամ հազարավոր քաղաքացիներ Ամանորը կդիմավորեն գործազուրկի կարգավիճակում:

• Առաջին անգամ կալանավորվեց Արցախի հերոս` Արցախի և Հայաստանի նախագահ:

• Առաջին անգամ Արցախյան հերոսամարտը ստորադասվեց «դմփ-դմփ հու»-ի իշխանազավթմանը :


 

• Առաջին անգամ ունենալու ենք ԱԺ առանց իրական ընդդիմության:

• Առաջին անգամ պաշարվեց Վեհարանը:

• Առաջին անգամ տեղի ունեցավ հարձակում Ամենայն Հայոց Վեհափառի վրա :

• Առաջին անգամ համասեռամոլները հարձակվեցին ոստիկանության վրա :

 

 

 

 

 

 

 

 

• Առաջին անգամ երկրի ղեկավարը սեփական ժողովրդին բաժանեց սևերի և սպիտակների: Եվ այս ամենն ընդամենը 8 ամսում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին