▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին կուրսեցիների վարձը 70-ից 160 հազարի չափով բարձրացել է. Դավիթ Ափոյան

«Առաջին կուրսեցիների վարձը 70-ից 160 հազարի չափով բարձրացել է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

«Ավելի քան 5300 ուսանող է մասնակցել ստորագրահավաքին, հիմա եկել ենք՝ նամակը փոխանցելու կառավարությանը:

Ուզում ենք՝ որքան հնարավոր է հարցը շուտ լուծում ստանա, որովհետև մոտենում է վարձերը վճարելու ժամկետը, եթե ուսանողները չվճարեն, նրանց դուրս կթողնեն»:

Նշենք, որ ԵՊՀ ուսանողական խորհուրդն այսօր ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով ակցիա է իրականացրել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին