▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջնագծի տարբեր ուղղություններում բացառիկ քաջություն ու նվիրվածություն դրսևորող զինծառայողներ ունենք

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Առաջնագծի տարբեր ուղղություններում բացառիկ քաջություն ու նվիրվածություն դրսևորող զինծառայողներ ունենք՝ և՛ պարտադիր ժամկետայինների զինծառայողների, և՛ պայմանագրայինների, և՛, իհարկե, սպայական/հրամանատարական օղակներում։

Շատերի սխրանքների մասին դեռ մանրամասն կիմանանք, ոմանց մասին միգուցե այդպես էլ չիմանանք։

Մեր զինծառայողները մշտապես պետք է զգան բոլորիս ներկայությունը, հարգանքը, պատրաստակամությունը հնարավոր բոլոր հարցերում, որտեղ դրա կարիքը կա։

Մեր զինծառայողները պետք է հստակ իմանան, որ ցանկացած պահին՝ խաղա՞ղ, թե՞ պատերազմական օրերին, մենք նրանց կողքին ենք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին