▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջնագիծ են հանվել ուժայինները. ԲՀԿ երիտասարդների միության նախագահն ուշագրավ տեսանյութ է հրապարակել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունը ցայտնոտի մեջ է: Փաստորեն, Գագիկ Ծառուկյանի մարզային ակտիվ հանդիպումներն այնքան մեծ խուճապ են առաջացրել, որ «ապահովության համար» առաջնագիծ են հանվել ուժայինները: Բացառություն չէր նաև ԲՀԿ նախագահի՝ Իջևանում անցկացրած այսօրվա հանդիպումը, որը հսկելու համար ոտքի էր հանվել մարզի ամբողջ ոստիկանությանը: Սակայն, ամենազավեշտալին գլխավոր դերակատարի՝ Իջևանի ոստիկանության պետի տեղակալ Սարգիս Մելքոնյանի գործողություններն էին: Վերջինը, իր մեջ եղած ամբողջ եռանդով կատարում էր վերևից իջեցված հրահանգը և ակտիվորեն իրականացնում էր օպերատորի գործառույթները: Հարցին, թե ո՞վ է և ինչո՞ւ է անընդհատ նկարահանումներ անում, ներկայացավ որպես ԲՀԿ համակիր: Սա, իսկապես, խայտառակություն է, մեծ ամոթ: Եթե ամեն ինչ շարունակվի նույն ոգով, չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանի հաջորդ հանդիպումներին օպերատորի կարգավիճակով մասնակցի նաև վարչապետի մանկության ընկեր ոստիկանապետը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին