▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջնությունը դեռ չի ավարտվել, իսկ չեմպիոնի անունն արդեն հայտնի է

Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Լուիզը, ում գոլը Կոլումբիայի հետ քառորդ եզրափակիչ խաղում հաղթական էր, ոգևորել է Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին: Վերջինս պարտությունից հետո չկարողացավ զսպել արցունքները: Խաղից հետո երկու ֆուտբոլիստները հանդիպել են ԶԼՄ-ի ներկայացուցիչներին և հարցազրույց տվել.

-Չեմպիոնները նրանք չեն, ովքեր նվաճում են տիտղոսներ: Խամեսը հիանալի խաղաց, խփեց գեղեցիկ գոլեր: Նա լքում է մրցաշարը բարձր պահած գլխով, քանի որ նա արդեն Աշխարհի չեմպիոն է՝ այս առաջնությունում իր ցուցադրած ֆուտբոլով,- նշել է Լուիզը:

-Շնորհակալ եմ: Ինձ համար շատ հաճելի էր, երբ Դավիդ Լուիզի  և Դանի Ալվեսի պես ֆուտբոլիստները մոտեցան և խոսեցին ինձ հետ խաղից հետո,- իր հերթին ասաց Խամեսը:

Cuadrado-Fiorentina

Footballcity.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին