▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առանց հովիվ ոչխարի սուրուի պես ուրախանում ենք 2 գերու վերադարձի համար, այնինչ մի մասին դատում են, մյուս մասին էլ սպանել են»

Հովհաննես Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թշնամի պետությունը մեզանից պայմանականորեն տաս գերի է տանում: Մի մասին սպանում է, ասում է չեմ տարել, մի մասին դատում է, որպես հանցագործ, մի երկուսին էլ ինչ-որ բան ուզելուց առաջ հետ է տալիս:

Իսկ մենք առանց հովիվ ոչխարի սուրուի պես ուրախանում ենք այդ երկուսի համար:

Դեռ անցած տարվա նոյեմբերին եմ ասել: Եթե դրանք մեր բոլորին գերիներին հետ չեն տալիս, ապա լեգիտիմ իրավունք է առաջանում դրանց մեր ուզած ձևով խփելու ու մեր ուզած քանակի գերի բերելու: Ո՛չ մեկն ենք անում, ո՛չ էլ մյուսը:

http://asekose.am/filemanager/uploads/zinvor.png

Ու սրա միակ պատճառը չառաջնորդությունն է՝ անտերապետությունը: Իսկ հետևաբար, անելիքները պարզ են, բայց անողները դեռ իրար գլուխ չեն գալիս»:

Կարդացեք նաև՝ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 2 քաղաքացու. հայտնի են անունները

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին