▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչը

 

Առանձնապես խոշոր չափերով  կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 37-ամյա Միքայել Զադոյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Զադոյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին