Արդեն տեղեկացրել ենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում առանձնատանը ԱԱԾժն խուզարկություն էր իրականացնում, դուրս է եկավ տնից ու հայտարարություն արել՝ նշեկոլով․ «Ով ձայնը կտրի՝ անբարոյականի տղա է»։
Ծառուկյանը հայտնել է , որ այս պահին գնում է հարցաքննության։

Դրանից հետո առանձնատան դիմաց հավաքված Ծառուկյանի աջակիցները հայտարարեցին, որ իջնում են ԱԱԾ-ի դիմաց։
Ըստ ավելի վաղ տարածված լուրերի, «Առինջ Մոլի» տնօրինությունը փակել էր դարպասները և բոլորին ուղարկել բողոքի ակցիայի։
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, որ Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նաև Արարատ ցեմենտի, Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցների շրջանից են փորձում մարդ հավաքել ինչպես ԲՀԿ առաջնորդի առանձնատան մոտ, այնպես էլ բողոքի ակցիաներին մասնակցելու համար։


