ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տիկնոջ՝ Գոհար Աբաջյանի շատ սուր արձագանքը՝ աղմկահարույց դեպքի հետ կապված․

«Դու կարող ես չսիրել դիմացինիդ․․․
Դու կարող ես արտահայտել քո վերաբերմունքը նրա նկատմամբ` նրա տվածը ճղելով․․․
Բայց ճղածը դիմացինի վրա շպրտել կարող ես միայն այն դեպքում, երբ քեզ բնութագրում են հետևյալ բառերը`տգետ, ոչ քաղաքակիրթ, անդաստիարակ․․․
Ու քանի որ այդպիսին ես, քեզ հասու չեն դիմացինիդ ներքին քաղաքավարությունն ու կրթությունը, ում էլ ավելի ու ավելի շատ են հարգում նաև քո նմանների գոյության արդյունքում»:


