Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ինքը լվացքի մեքենա ունի վարկով վերցրած և ամիսը վեց հազար դրամ է վճարում, իսկ Արարատ Միրզոյանն ասաց, որ ցանկացել է հեռուստացույց վերցնել, չեն տվել, քանի որ ԴԱՀԿ կալանք է եղել հաշվի վրա:
Ի լրումն Միրզոյանի՝ նրա կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուքում գրում է. «Ասեմ, որ լավ ծիծաղել եմ, երբ Արարատը «Զիգզագից» զանգեց ու ասեց, որ ապառիկ չեն տալիս, հաշվի վրա կալանք է դրված: Արփին ու Սամվելն էլ պապայից լուրջ նեղացել էին, քանի որ խոսք էր տվել, որ այդ օրը հեռուստացույց կնայեն»:
Ֆեյսբուքում օգտատերերից մեկը հարցրել է՝ մի՞թե իրենք հեռուստացույց չունեն, Գոհար Աբաջյանը պատասխանել է՝ անկեղծ՝ դեռ ոչ:
Կարդացեք նաև՝ Մեր տանն ինչ կա՝ սառնարան, լվացքի մեքենա, ամեն ինչ վարկով ենք առել, վարկը դեռ չենք փակել. Նիկոլ Փաշինյան
Գնացի ապառիկ հեռուստացույց գնելու, չտվին՝չվճարած տուգանք ունեի.Միրզոյանի խոսքը Փաշինյանին զվարճացրեց