▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ 5 դատական գործ կա. նա մանրամասներ հայտնեց

Այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց, որ իր դեմ 5 դատական գործ կա՝ հավելելով, որ դրանք հիմնականում իրենց աշխատակիցներն են, որոնց ինքն ազատել է աշխատանքից՝ ԲԿ-ի տնօրեններ:

«Մեկի մասով արդեն ավարտված է, կարծեմ հասել է Վճռաբեկ դատարան, մյուսի մասով ընթանում է: Մենք նույնպես ունենք հայցեր ներկայացված դատարան, պահանջում ենք, որ քրգործ հարուցվի ԲԿ-ներից մեկի տնօրենի նկատմամբ, քանի որ նա տարիներ շարունակ ինքնագործունեությամբ է զբաղվել, առաց հիմնադրի թույլտվության, առանց մարզպետի որոշման, իր աշխատավարձը բարձրացրել է եւ տարիներ շարունակ պայմանագրում նշվածից ավելի աշխատավարձ է ստացել»,-ասաց Գարիկ Սարգսյանը:

/filemanager/uploads/2019/09/week-5/Garik_Sargsyan.jpeg

Նա հավելեց, որ ունեն նաեւ համայնքի ղեկավարներ, որոնց նկատմամբ քրեական գործեր կան հարուցված. «Մի դեպքում համայնքապետը պետական գույքը՝ դպրոցի շենքը, համայնքային է դարձրել, ապա անօրինական սեփականացրել է: Համայնքապետը գտել է, որ կարող է մի մեծ դպրոցի շենք համայնքային դարձնել, այնուհետեւ աճուրդով վաճառել իր վարորդին, իսկ վարորդն էլ հետո՝ իր աղջկան: Այնուհետեւ համայնքի ղեկավարը 4 վարձակալության պայմանագիր է կապել իր աղջկա հետ եւ 4 տարի ամսական 120 հազար դրամով վարձակալել է շենքը: Նրանք ընդունել են մեղքը, շենքը վերադարձվելու է պետությանը.,-ասաց մարզպետը՝ հստակեցնելով, որ խոսքը Ավշար համայնքի ղեկավարի մասին է, ով հիմա էլ պաշտոնավարում է:

«Այս պատմությունն սկսվեց նրանից, երբ List.am-ում հայտարարություն էին տեղադրել եւ այդ գույքը վաճառում էին 200 հազար դոլարից ավելի գումարով»,-ընդգծեց մարզպետը:

«Կան համայնքի ղեկավարներ, որ ամբողջությամբ չեն ընկալել, թե ինչ է տեղի ունեցել 2018-ին եւ ինչ ուղղությամբ պետք է շարժվել, ինչ տրամաբանության մեջ պետք է գործել: Նույիսկ կան համայնքի ղեկավարներ, որ սուբվենցիոն ծրագրերին չեն մասնակցում: Նրանք ասում են՝ մենք մեր միջոցներով մեր հարցերը կլուծենք, ձեզանից օգնություն պետք չէ: Նրանք հիմնականում նախկին ՀՀԿ-ական համայնքի ղեկավարներ են, նրանք ուղղակի այդպես վնասում են իրենց համայնքին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին