Այսօր ՌՊԼ-ի 21-րդ տուրում Մոսկվայի Սպարտակը ընդունում է Անժիին: Ըստ տեղեկությունների հանդիպմանը հյուրեր կլինեն Անգլիայի Պրեմիեր լիգայից:Մանչեսթեր Յունայթեդի սկաուտները հետևելու են որոշ ֆուտբոլիստների խաղին: Նրանց ուշադրության կենտրոնում են լինելու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ու իտալացի պաշտպան Սալվատորե Բոկկետտին: Այս մրցաշրջանում Արաս Օզբիլիսը Սպարտակի կազմում անցկացրել է 17 հանդիպում և խփել 3 գնդակ:
Արաս Օզբիլիսը ՝ Մանչեսթեր Յունայթեդի սկաուտների ուշադրության կենտրոնում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet