▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արայի՛կ, հեռացի՛ր». ՀՅԴ-ականները երթ են անցկացրել

ՀՅԴ երիտասարդներն իրականացրել են բողոքի երթ. նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ակցիայի մասնակիցները, վանկարկելով «Արայի՛կ, հեռացի՛ր», Մաշտոցի պողոտայով շարժվել են դեպի ԿԳՄՍ նախարարության շենք: «Արայիկ Հարությունյանը մերժված է ուսանողների կողմից, աշակերտների կողմից: Արայիկ Հարությունյանը մերժված է հայ ժողովրդի կողմից: Հայաստանը հայ ժողովրդի հայրենիքն է, ուրեմն Հայաստանում կրթությունը պետք է լինի ազգային: Հայաստանի Հանրապետությունում ապազգային քաղաքականությունը մերժվում է»,- երթի ընթացքում հայտարարեց ՀՅԴ երիտթևի երիտասարդներից մեկը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին