«Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Արարատ Միրզոյանի միջոցով իր ծառայություններն առաջարկեց նրան: Արարատ Միրզոյանը բանակցեց և հայտնեց Նիկոլ Փաշինյանին, որ ինքը գտել է նոր ստրուկ: Իսկ Արայիկ Հարությանյանը վախենում էր, որ Նիկոլ Փաշինյանն իր թալանը կհանի ջրի երես»,- «Requiem 7. քաղաքականություն» վերտառությամբ տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ ընդգծելով, որ 1.5 տարի առաջ Փաշինյանը Արայիկ Հարությունյանին պատմել է՝ ինչ է լինելու Արցախի հետ, դրանից հետո նա և Կամո Աղաջանյանը վաճառել են հանձնված տարածքներում գտնվող իրենց բոլոր բիզնեսները։ Միքայել Մինասյանը հայտնել է, որ Հռոմում գաղտնի բանակցություն է եղել Արայիկ Հարությունյանի ու Արարատ Միրզոյանի միջև․ «1.5 տարի առաջ եղել է մեկ այլ հանդիպում ևս, որին ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանն ու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը: Այդ չորսը խոսել են Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրի շուրջ, Նիկոլ Փաշինյանը պատմել է Արայիկին, թե ինչի տակ պետք է մտնեն և պատմել է այն, ինչ տեղի է ունեցել այսօր»,-ասել է Մ․ Մինասյանը: Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։ |
«Արայիկ Հարությունյանը վախենում էր, որ Նիկոլ Փաշինյանն իր թալանը կհանի ջրի երես»․ Միքայել Մինասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet