▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա

Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ այսպես ասած «головомойка-ի»: ՌԴ հատուկ ծառայությունները խիստ անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու հնազանդ կամակատարի վարքագծով եւ փորձելու են «խելքի բերել» Արցախի ղեկավարին:

Hraparak.am-ն է գրում, նշելով, որ Արցախի ղեկավարին պաշտոնապես չեն կարող ընդունել, քանի որ նա չճանաչված հանրապետության ղեկավար է, բայց մասնավոր այցով Մոսկվայում գտնվող նախագահը հանդիպումներ կունենա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, եւ նրան կհասկացնեն, որ Նիկոլ Փաշինյանի ամեն մի ցանկություն-հրահանգը կատարելը չի բխում Արցախի շահերից:

Կայքի աղբյուրներն ասել են, որ Արայիկ Հարությունյանը ֆինանսական կախվածության մեջ է Հայաստանի իշխանություններից։ Խոսքը բնակարանաշինության համար տրամադրվող գումարների մասին է, թերեւս դա է պատճառը նման հնազանդության:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին