▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի դրոշի փոխարեն այս անգամ պետք է բարձր պահվի Գուրգեն Մարգարյանի կամ Քյարամ Սլոյանի նկարը

Քանի որ «Եվրատեսիլի» կազմակերպիչները դատապարտել են ուղիղ եթերում Իվետայի կողմից Արցախի դրոշի ցուցադրությունը, միանում են Թեհրանից ընկերոջս` Ադդեհին ու ավելացում հետևալը`

Արցախի դրոշը պարզելով, քո գործն արդեն իսկ արել ես Իվետա ջան, հիմա կարծում եմ ճիշտ կլինի կամ հերոս ու քնած ժամանակ սպանված մեր Գուրգեն Մարգարյանի նկարը բարձր պահես, կամ ցուցադրես մեր հերոս, բայց գլխատված Քյարամ Սլոյանի նկարը:

Հիմա քո ցանկացած գործողություն արժանանալու է ուշադրության, ու բնականաբար լրագրողները կհարցնեն, թե ով է նկարում, ու քո բացատրությամբ միջազգային հանրության ուշադրությունը կսևեռես կարևոր խնդրի վրա: Գոհար Գասպարյան ջան, քննարկեք, եվրատեսիլը նաև «քաղաքական» հարթակ է:

 

Դավիթ Սանասարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին