▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի փոխարեն Եռաբլուրում հուղարկավորել են այլ սպայի. կատարվել է արտաշիրիմում

Արցախի հերոս, պատերազմի ժամանակ զոհված Սերգեյ Շաքարյանի մարմինը շփոթել են, նրա փոխարեն Եռաբլուրում հուղարկավորել են ՊՆ այլ սպայի։

Այս մասին Tert.am-ն է գրում՝ նշելով, որ կայքին լուրը հայտնել է ՊՆ աղբյուրը։

Պատերազմի օրերին Սերգեյ Շաքարյանին հուղարկավորել են Եռաբլուրում, դրանից հետո Շաքարյանի հարազատներին հայտնել են,որ Եռաբլուրում ամփոփվածը Սերգեյ Շաքարյանը չէ։

«Հարազատներին ի վերջո հաջողվել է համոզել, որ համաձայնեն արտաշիրիմում անել, որից հետո տարբեր անալիզներով պարզվել է, որ հուղարկավորել են ոչ թե Սերգեյ Շաքարյանի, այլ այլ սպայի մարմին։ Հունվարի 21-ին կատարվել է արտաշիրիմում։ Հիմա գտել են այլ մասունքներ, որոնք հավանաբար Սերգեյ Շաքարյանի մասունքներն են, դեռ կատարվում են հետազոտություններ կամ գուցե արդեն ավարտվել են»,– ասել է ՊՆ աղբյուրը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին