▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի ՊԲ-ն չի կազմալուծվում, ենթարկվում է կառուցվածքային փոփոխությունների․ Արցախի ԱԽ

Արցախի զինված ուժերում և դրան հավասարեցված ուժային այլ կառույցներում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում։

Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի տեղեկատվության վարչության պետ Տիգրան Աթանեսյանը։
Նա հայտնել է, որ կազմալուծման որևէ գործողություն չի նախատեսվում, ինչի վերաբերյալ տեղեկություններ են շրջանառվում․ «Եթե կազմալուծում ասելով՝ նկատի ունեք ընդհանրապես վերացում, նման բան չի լինի։ Չի կարող այդպիսի բան լինել, մեր սահմաններն ո՞վ պետք է պաշտպանի»։

Նրա խոսքով՝ անվտանգության խորհրդում այս ուղղությամբ այժմ իրականացվում են գործնական ու կազմակերպական աշխատանքներ։

Հարցին, թե սահմանապահ զորքեր ստեղծելու մասի՞ն է խոսքը, ինչի մասին հայտարարել էր Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․ «Ինչ-որ ստեղծվի Զինված ուժերում, պետք է կատարի սահմանապահ գործառույթներ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին