▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի ՊԲ-ն խոցված Bayraktar-ի մնացորդներն է ցուցադրել

Արցախի պաշտպանության բանակի կողմից այսօր խոցված հինգ անօդաչուներից մեկի մնացորդները պատկերող տեսանյութը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանցից առնվազն մեկը թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ է:  

Տեսանյութում երևում է սարքի սենսորային և տեսանկարահանող բլոկը, որը նույնական է Bayraktar TB2 ԱԹՍ-ի համանման բլոկի հետ: Բացի այդ, տեսանյութում երևում է սնուցող լարերից մեկը, որի վրա թուրքերեն լեզվով գրված է GÜÇ ve Haberleşme Kablosu (հայերեն՝  սնուցման և կապի կաբել):

Սպասում են լրացուցիչ պաշտոնական հաստատման: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին