▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում կորոնավիրուսի դեպքեր չկան. հայտնի են փորձանմուշների լաբորատոր արդյունքները

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացիների փորձանմուշների լաբորատոր արդյունքները տրվել են բացասական:

Այս մասին գրում է «Արցախպրես»-ը՝ հղում անելով  ԱՀ առողջապահության նախարարությունը:

«Հորդորում ենք բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել: Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,-ասված է տեղեկության մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին