▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում զոհվել են չորս սամբիստներ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում ցավով տեղեկացնում է, որ Արցախում  զոհվել են չորս սամբիստ: 

«Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խոր վշտով և մեծ ցավով հայտնում է, որ թշնամու դեմ մղվող պատերազմում կյանքից հեռացան սամբիստներ ՎԱՀԱԳՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, ԳՈՌ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՆԱՐԵԿ ԵՐԻՑՅԱՆԸ, ԳԵՎՈՐԳ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ։ 

Ողջ անձնակազմի անունից ցավակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին, հարազատներին, ընկերներին։ Նրանք դարձան Հայոց աշխարհի սահմանները անառիկ պահող Հայ ազգի ՔԱՋ ՀԵՐՈՍՆԵՐ, դարձան ԼՈՒՅՍ՝  ապրողների համար։

Ամեն մի զինվորի կորուստը մեր ողջ ազգի ցավն է` ողջ հայության վիշտը, հավերժ հանգստություն նրանց հոգիներին», - նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Գոռ Սարգսյանը միաժամանակ Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ էր:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին