▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծվի Բախչինյանը հաստատել է, որ Օրանժի ժյուրիի անդամների վրա ճնշում է եղել

hetq.am-ը, ով առաջինն էր ներկայացրել «Օրանժ» գրքի մրցանակաբաշխության աղմկահարույց պատմությունը, հղում անելով hayeli.am-ին, գրում է, թե այդ կայքի  հետ զրույցում «Orange Գրքի մրցանակ 2013-ի» ժյուրիի անդամ Արծվի Բախչինյանը հաստատել է, որ ընկերության ներկայացուցչի կողմից ճնշում է եղել, և ժյուրին չի քննարկել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատատություն» պատմվածքը: «Այո՛, ճնշում եղել է: Մենք չենք քննարկել և չենք քվեարկել  Մհեր Ենոքյանի գիրքը»,- ասել է Արծվի Բախչինյանը:

Հիշեցնենք, որ  լրագրող Վահան Իշխանյանը դիմել է «Orange Գրքի մրցանակ 2013-ի» ժյուրիի  անդամներին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել մրցանակաբաշխության արդյունքը:  

Լուսանկարների կոլաժը` Հետք-ից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին