▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդարացված է. Արարատ Միրզոյանը՝ պատգամավորներին 580 միլիոնի պարգևավճար տալու մասին

14 ամսվա ընթացքում 132 պատգամավորի պարգևավճարի տեսքով տրվել է 580 միլիոն դրամ.այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը նշեց, որ խոսքերը վերաբերում է ամսական 240 հազար դրամին. «Կարող ենք դա համարել հարկի, կամ՝ ոչ: Այստեղ քաղաքական դիրքորոշման հարց է: Մենք չենք թաքցրել մեր համոզմունքը և չենք վախեցել խոստովանել, որ սա արդարացված քայլ է: Ես մաթեմատիկական հաշվարկ արեցի, որպեսզի ցրենք այն թյուր կարծիքը, որ մեծ միլիոնների մասին է խոսքը»:

Անդրադառնալով իր պարգևավճարին՝ Աժ  նախագահն ասաց, որ այն կազմում է աշխատավարձի 30 տոկոսը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին