▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն կա որոշում, ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն. Նիկոլ Փաշինյան

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կեսգիշերից մի փոքր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատասխանեց օգտատերերի հարցերին:

 

 

 

 

 

 

 

 

Հարց եղավ ժողովրդի՝ վարկերի ծանրաբեռնվածության մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով, վարկերի մասով կառավարությունն արդեն որոշում է կայացրել,  ըստ որի ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն.

 

 

 

 

 

 

 

 

 «Եթե մարդը վերցրել է ասենք մեկ մլն դրամի վարկ եւ ինչ-ինչ պատճառներով չի կարողացել վճարել, եւ այդ վարկը տույժ-տուգանքներով հասել է 3 մլն-ի։ Մենք արդեն բանկերի հետ ունենք պայմանավորվածություն, որ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները զրոյացվեն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դրա արդյունքում բանկերի եւ վարկառուի հարաբերությունները կվերադառնան զրոյական մակարդակի։ Դրանից հետո կսկսենք նաեւ վարկային պատմությունների մաքրման գործընթաց։

 

 

 

 

 

 

 

 

Սկզբնական շրջանում փոքր պոչ ունեցողների պատմությունը կմաքրվի, որ նրանք նոր վարկ ստանալու հնարավորություն ստանան, հետո այդ շրջանակը կլայնացվի»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին