▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյոք Գագիկ Ծառուկյանը կհրաժարվի՞ ԲՀԿ նախագահի պաշտոնից՝ դառնալով պատվավոր նախագահ. պարզաբանում

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, այժմ քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ԲՀԿ պատվավոր նախագահ «կարգելու» հարցը: Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ գործող նախագահ կնշանակեն կուսակցությունից որևէ մեկին: Նշվում է նաև, որ դա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «սրտով» է, քանի որ արդեն մի քանի տարի է, ինչ Գ. Ծառուկյանն իր մտերիմ շրջապատում հայտարարում է, որ շատ լավ կլիներ, եթե որեւէ մեկին «փոխանցեր» առաջնորդի դերակատարությունը:

Գ. Ծառուկյանը նշել է, որ քաղաքականությունն իր համար չէ, ու ճիշտ կլինի, որ ինքը հեռանա քաղաքական դաշտից:

Armlur.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ:

-Պարոն Ուրիխանյան, տեղեկություններ կան, որ այժմ ԲՀԿ-ում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ԲՀԿ պատվավոր նախագահ «նշանակելու» հարցը, իսկ կուսակցության առաջնորդ կնշանակվի մեկ այլ կուսակցական: Ինչո՞ւ է նման բան որոշվել:

-Ինձ այդպիսի խոսակցություն, որպես ԲՀԿ ֆրակցիայի անդամի, որպես կուսակցության եւ խմբակցության խոսնակի՝ հասու չէ, հայտնի չէ. ես նման խոսակցություններին վերաբերվում եմ ժպիտով:

-Իսկ արդյո՞ք ԲՀԿ-ականները նախքան Գ. Ծառուկյանի վերջին հայտարարությունը հանդիպում են ունեցել նրա հետ, արդյո՞ք նրա հայտարարությունը համաձայնեցված է եղել կուսակցության ներկայացուցիչների հետ:

-Անշուշտ: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին