▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք մարզիկը պարտք Է, իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ու՞մ. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում. 

«Հարգելինե'ր,

ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ ❗️(ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում...)։
Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ

✅ պետությունից-կառավարություն
✅Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից(ՀԱՕԿ)
✅Միջազգային Օլիմպիական Կոմիտեից(ՄՕԿ)
✅Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից

2002-2019թթ. վերոնշյալ ինստիտուտները/կառույցները ղեկավարել են

✅Նախագահներ - Ռոբերտ Քոչարյան(2002-2008)
Սերժ Սարգսյան(2008-2018)
✅Վարչապետ-Նիկոլ Փաշինյան

✅ՀԱՕԿ- Գագիկ Ծառուկյան

✅ՄՕԿ - Թոմաս Բախ՝ մարզիկների սոլիդարության ծրագրով...(athlete’s solidarity program)

✅ Ըմբշամարտի Ազգային ֆեդերացիա - Սամվել Ալեքսանյան(2002-2008թթ), Սամվել Կարապետյան(2008-2016թթ), Ռոբերտ Խաչատրյան

Այդ բոլոր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, թոշակ, պարգևատրում։
Այդ կարգը գործել է բոլոր,ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, բոլոր տիտղոսակիր մարզիկների համար՝ առանց բացառության❗️
Նրանք, ովքեր հաղթել են, պարգևատրվել են, ովքեր պարտվել են, չեն պարգևատրվել (կներեք շատ պարզ գրելու համար...😊)։

Հարց. արդյո՞ք մարզիկը ՊԱՐՏՔ Է նշված կառույցներին/ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների/ինստիտուների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ու՞մ։

Մտածենք։

հ.գ. Միշտ նշել եմ ու կնշեմ. շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժեքավորել այն։

հ.գ.2 այս թեմային այլևս չեմ անդրադառնա, կարծում եմ ամեն ինչ շատ պարզ է»։

Հիշեցնենք, որ երեկվանից համացանցում լայնորեն քննարկվում է այն դրվագը, որում Արսեն Ջուլֆալակյանը նշում է, որ իր բնակարանը նվեր է ստացել Գագիկ Ծառուկյանից:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին