▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Երևանում. տներից մեկի 62-ամյա բնակչին մահացած են գտել. մյուսին տեղափոխել են հոգեբուժարան

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 20-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լյուքսեմբուրգի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ միջանցքի հատակին, հայտնաբերվել է 62-ամյա Տ. Պ.-ի դին, իսկ ննջասենյակում՝ մահճակալին, անօգնական վիճակում հայտնաբերվել է 81-ամյա կին՝ Ե. Ֆ.-ն, ով հոսպիտալացվել է հոգեբուժական կլինիկա:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը մահացածի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին