▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«3 տարեկան էր, սիրտը ծակեցի, որ խրատվի». ոստիկանին սպանած երիտասարդների մայրը ևս 2 երեխա է խնամում

Կայարանում դեռ Սովետը չի փլուզվել...

Հայերի համատեղ կարողությունը կազմում է 42 մլրդ դոլար․ Շվեյցարական բանկը հրապարակել է. . .

Իշխանական պատգամավորը՝ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին հարցաքննության կանչելու վերաբերյալ

«Մի՛ արեք այդ էժան քայլերը, մի՛ փորձեք ինձ սպառնալ». Ռուբեն Հայրապետյան

Հիշեցի Էդուարդ Բաբայանի խոսքը, թե Աբովյանը գործ տվողների քաղաք չի դառնալու. Սիսակ Գաբրիելյան

Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդություն է. . .

Մարդու «մարդ լինելու մասին» նախագիծը

Նիկոլ Փաշինյանը հյուրեր ուներ Օվերն-Ռոն-Ալպից

Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով

Շատ ուրախ եմ, որ Ջասթին Թրյուդոն հաղթեց ընտրություններում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի մամուլի խոսնակը՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին

ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Փաշինյան

Տնօրենը կիսագողական բառապաշարով ուսուցիչներին ու աշակերտներին խորհուրդ էր տալիս «գործ չտալ» .. . .

Պաշտոնատար անձանց կողմից կատարված գործարքի արդյունքում պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի. . .

Հնարավոր է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրում․ ՊԵԿ-ն իրազեկում է

Առաջին անգամ Հայաստանում կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն

Շուռնուխի 25-ամյա 2 բնակչի հանդեպ ոստիկանները քրեական գործ են հարուցել

Հաստատվել է պետռեգիստրի տվյալները անվճար հիմունքով ԶԼՄ-ներին հասանելի դարձնելու նախագծերի փաթեթը

Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու գործընթացում քրեորեն հետապնդելի արարք չեմ տեսնում. Էդմոն Մարուքյան

Ճապոնիայում սկսվել է Ռեյվա դարաշրջանը․ Արմեն Սարգսյանը` կայսր Նարուհիթոյի գահակալությանը

Ծրագրից հանվում է 3 առարկա, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է «հայ» բառով. Իվետա Տոնոյան

Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով

Մեկը դատարկ-դատարկ բաներ է ասում ու դառնում կինոյի տղան. Գագիկ Ծառուկյան

ԱԺ շենքի հարևանությամբ կոտրել են պատգամավորի ավտոմեքենայի կողային ապակիները

Ոստիկանության պարզաբանումը՝ քաղաքացու և ոստիկանի միջև եղած վիճաբանության մասին

Ամեն ինչ արվել ա բոլորիս ջանքերով. Ցոլակյանը՝ վարչապետի կողմից ՓԾ տնօրենի պաշտոնանկության մասին

Տարոն Մարգարյանը ճիշտ էր, մենք՝ սխալ. Անի Սամսոնյան

«Հայաստանում ներդրումներ չեն լինելու, քանի դեռ Սաշիկի գործոնը, որպես տնտեսական գործոն, չի. . .

Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը

Տիկի՛ն Զոհրաբյան, եթե Ձեզ մոտ դեժավյու է առաջանում…առաջարկ ունեմ. Արարատ Միրզոյան

Արմեն Սարգսյանը կրկին հանդիպել է Բռնաբիչի հետ

Արարատ Միրզոյանի արձագանքը ծիծաղ առաջացրեց դահլիճում

Անընդունելի է. Գագիկ Ծառուկյանը` Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելու մասին

Քեզ ո՞վ ա քրֆել, արա. վիճաբանություն ոստիկանի և քաղաքացու միջև

Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնի՝ ովքե՞ր են իմ երկրի օտարերկրյա գործակալները. Շարմազանով

Իրական առումով, ընտրվեց այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը, Միրզոյանը, մյուսը. Գագիկ Ծառուկյան՝. . .

Ստացվում է ՝դուք Տարոն Մարգարյանի հետ համերաշխ եք․ Էդմոն Մարուքյանն՝ «Իմ քայլին»

Ինձ տենց խիստ դեմքով մի նայեք. Բաբկեն Թունյանը՝ Մանե Թանդիլյանին

Դաժան սպանություն Երևանում. հայտնաբերվել է կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած-պատռած վերքով

Ի՞նչ հետևանք է ունենալու նախարարների աշխատավարձերը գաղտնի կրկնապատկելու գործողությունը․ Խաժակյան

Չեմ համակերպվում այդ կորստի հետ. Հովհաննես Բաբախանյանը խոստովանում է

Արմեն Սարգսյանը Ճապոնիայում հանդիպել է Էստոնիայի նախագահին

Այս բացասական երևույթը ծնվել  է անկախության առաջին տարիներին ի հայտ եկած խնդիրների պատճառով․. . .

Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Հրայր Թովմասյանն ասել է, թե երբ կհեռանա

Ամենաինտրիգային հարցը՝ ովքե՞ր են հավակնում ուժայինների ղեկավարների պաշտոններին

Միլիոնավոր դոլարների յուրացում. հայտնիները կանցնեն քրգործերով

Ալեն Սիմոնյանը համալրել է վարչապետի «սիրելիների» շարքը

Արսեն Թորոսյանի կինն աննախադեպ գրություն է հղել նախարար-ամուսնուն

Արգելել են թռչել. Արմեն Գևորգյանը երեկ ցանկացել է մեկնել Հայաստանից

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ համագումարի օրը Նիկոլ Փաշինյանը առաջին մասից հետո լքել է կուսակիցներին ու գնացել «Մալիբու»՝ հանդիպելու գործարար Սամվել Կարապետյանին։ Հանդիպումը սպասվածից երկար է տեւել, Փաշինյանն ու Կարապետյանը զբոսնել են նորակառույց այգում, հիացել շատրվաններով, ապա ճաշել «Ֆոռ սիզոն» փակ սրճարանում։ Զրույցի ժամանակ քննարկվել է «Տաշիր գրուպի» կողմից նոր նախագծեր իրականացնելու, ներդրումներ անելու հարցը։ Կարապետյանը, մեզ հասած տեղեկություններով, նկատել է, որ ներդրումներ ակնկալելու համար Փաշինյանը պետք է հրաժարվի «փրթել-թափելու, ծեփել-փշրելու» գործելաոճից։ Եվ չնայած դրան, համաձայնել է ընդառաջել ՀՀ իշխանություններին եւ մոտ ապագայում հնարավոր է կրկին վերցնի ԲԷՑ-ը, որը նոր իշխանությունները մեկ տարի առաջ վերցրին նրա ձեռքից, քանի որ պայմանագիրը վերջնականապես դեռ կնքված չէր։ Այն ժամանակ էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ պետությունը նպատակահարմար է համարում չմասնավորեցնել Բարձրավոլտ էլեկտրացանցերը։ Փաստորեն, 1 տարի անց կտրուկ փոխվել է վերաբերմունքը։ Նախօրեին Արարատ Միրզոյանը Կարապետյան-Փաշինյան հանդիպման մասին խոսելիս ակնարկեց այդ մասին․ «Քննարկվել է նաեւ նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունը: Լուրջ ներդրումների մասին խոսակցություն կա»: Եվ շեշտեց, որ մանրամասները չգիտի»:



 

«Ժամանակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ տարի է՝ «Կրեդիտ Երեւան» բանկ ԲԲ ընկերության եւ «Լեւ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերեւույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ գործարար Լեւոն Մարկոսը, ով քննիչի որոշմամբ ճանաչվել է տուժող եւ քաղաքացիական հայցվոր, օրերս առերեսվել է Սերժ Սարգսյանի հետ։ Առերեսումը տեւել է չորսուկես ժամ։ Լեւոն Մարկոսի պահանջն ուղղված է նաեւ դատարանի 2002 թ. վճռի եւ պետական մարմինների հակաօրինական գործողությունների հետեւանքով հարկադիր վաճառված «Երեւանի հաստոցաշինական արտադրական միավորում» ընկերության բաժնետոմսերի, Երեւանի երեք շուկաների (Մասիվի, Գումի, Պրոսպեկտի) եւ մյուս գույքերի աճուրդներին մասնակցած կամ այլ անօրինական մեխանիզմներով այսօր դրանց սեփականատերերը հանդիսացող անձանց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի եւ Սամվել Ալեքսանյանի դեմ»:

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին, որպեսզի իրեն առանձնացված զեկուցեն ՌԴ-ում տեղի ունեցող բացասական գործընթացների, կենտրոնական իշխանության դեմ ուղղված գործողությունների, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի վարկանիշի հետ կապված տեղեկությունները: Հատկապես կարևորվում են հակակառավարական ցույցերի, բողոքի ակցիաների դինամիկայի մասին առանձին տեղեկանքները: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչի հետ է կապված այսպիսի ընդգծված ուշադրությունը, սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, իշխանության մեջ ոմանք ոգևորությամբ են ընդունել Պուտինի վարկանիշի հետ կապված վերջին սոցհարցումների տվյալները»:



 

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում որքան էլ ասեն, որ նոր վարչությունն ընտրվել է ազատ ու արդար, փակ ընտրությունների արդյունքում, միեւնույն է՝ ընտրություններից երկու օր առաջ՝ դեռեւս հին վարչության նիստին Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթը թողել է իր ազդեցությունը։ Մեր տեղեկություններով, Փաշինյանն Աբովյանում իրենց կրած պարտության մասին քննարկման ժամանակ «պատերին է տվել» սեփական թիմին՝ ասելով, որ իրենք իսկապես ոչ մի բանով չեն տարբերվում ՀՀԿ-ից, առաջնորդվում են նեղանձնային շահերով, զուրկ են թիմային մտածողությունից։ Ասել է, որ այդպես շարունակվել չի կարող, իսկ ով կշարունակի, տեղ չի ունենա իրենց թիմում։ Անուններ չեն հնչել, բայց բոլորը հասկացել են, որ խոսքը նախեւառաջ Սասուն Միքայելյանին է ուղղված, ով մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով իրենց թեկնածուի համար մատը մատին չխփեց։ ՔՊ-ում կարծում են, որ կուսակցության երիտասարդների խումբն աշխատել է հնաբնակների դեմ՝ Սասուն Միքայելյան, Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, նրանց դեմ լուրջ «հակաքարոզչություն» է իրականացվել, որի պատասխանատուն եղել է Վիլեն Գաբրիելյանը՝ ֆեյսբուքյան հայտնի Նավակ ճոճողը, որն այդ աշխատանքն իրականացնելիս ներկայացրել է, թե ունի Փաշինյանի «դաբրոն»։ Քարոզչության լեյտմոտիվն էլ եղել է՝ թե այս մարդիկ արդեն շատ են մեծամտացել, եւ նրանց պետք է իրենց տեղը ցույց տալ։ Ուշագրավ մթնոլորտ է եղել նոր վարչության անդրանիկ նիստում․ երբ քննարկել են նախագահի հարցը, բոլորը միաբերան առաջարկել են Փաշինյանին, սակայն վերջինս ասել է, որ ինքնաբացարկ է ներկայացնում, ապա վարչության անդամների մեծ մասն առաջ է քաշել Սուրեն Պապիկյանիթեկնածությունը։ Արարատ Միրզոյանին առաջարկել է միայն Մխիթար Հայրապետյանը, Միրզոյանը եւս ինքնաբացարկ է հայտնել»:



 

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում քանիցս հայտնել է, որ կառավարության կուլիսներում պարբերաբար քննարկումներ են լինում՝ կապված առաջիկայում նոր վարկային պայմանագիր ստորագրելու հետ: Կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ մինչեւ սեպտեմբեր արդեն ամբողջական փաթեթը պատրաստ կլինի եւ հենց սեպտեմբերին մեկնարկող խորհրդարանական աշխատանքների ժամանակ այն կդրվի քննարկման: Ի դեպ, նախօրեին այս մասին թեթեւակի ակնարկեց նաեւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ չբացառելով նոր վարկի ներգրավումը: Նշենք, որ դեռեւս ընդդիմադիր գործունեության ժամանակ գործող վարչապետը կատեգորիկ դեմ էր որեւէ վարկի ներգրավմանը եւ դա համարում էր «ռիսկային չարիք». նա իր պատգամավորական գործունեության ժամանակ գրեթե բոլոր վարկային պայմանագրերին դեմ էր քվեարկում: Թերթին հասած տեղեկություններով, խոսքը մոտ 3 մլն դոլարի վարկային համաձայնագրի մասին է»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկար փնտրտուքից հետո իշխանությունների ընտրությունը վերջապես կանգնեց 27-ամյա իրավաբան Ռուստամ Բադասյանիվրա։ Արդարադատության նորանշանակ նախարարին, որը մոտ մեկ տարի ՊԵԿ նախագահի տեղակալ էր աշխատում, երեկ Դավիթ Անանյանը հանդիսավոր կերպով հրաժեշտ է տվել։ Միանգամայն հասկանալի է պարոն Անանյանի ուրախությունը՝ աշխատակազմում խոսում էին, որ նա վերադասի «աչքն ու ականջն» է ՊԵԿ-ում»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ նախագահի հրամանով արդարադատության նախարար նշանակված տակավին երիտասարդ՝ 28-ամյա Ռուստամ Բադասյանը թեև համեստ ունեցվածքի տեր է, սակայն Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր է: Ուշագրավ է, որ արդարադատության նախարարությունը մշտապես համագործակցել է «Կոնցեռն դիալոգ»-ի հետ և «ամենայուղոտ» գործերը «պաս» տվել հենց Քոչարյանի փաստաբանի ընկերությանը: Նշենք, որ Բադասյանը մասնագիտացված է հարկային իրավունքի, տնտեսական հանցագործությունների ոլորտում»:



 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ցանկացել է մեկնել Հայաստանից: Գեւորգյանը օդանավակայանի աշխատակիցներին ներկայացրել է դատարանի որոշումը, որ ինքը երկիրը լքելու թույլտվություն ունի: Սակայն Գեւորգյանին արգելել են ինքնաթիռ բարձրանալ՝ բացատրելով, որ արգելքը իշխանության բարձր օղակներից է, եւ այդ դեպքում դատարանի որոշումը առ ոչինչ է»:



 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարմարաշենում գործող խոզաբուծարանի դեմ կազմակերպվող բողոքի ակցիաների հետեւում կանգնած է գյուղապետ Էդուարդ Հակոբյանը, ով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ազգականն է եւ գործում է նրա հովանավորությամբ: Հակոբյանն ինքն է բոլոր նորմատիվները խախտելով՝ 70 տարուց ավելի գոյություն ունեցող ֆերմայի շրջակայքի հողերը վաճառել: Հիմա էլ ուզում է զավթել 4,5 հա տարածք զբաղեցնող ֆերման, որին տիրանալու անհաջող փորձեր նախկինում էլ է արել: Հակոբյանին թվում է, թե ճանապարհ փակելով՝ իրեն կհաջողվի սեփականության ապօրինի վերաբաշխում իրականացնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ ավելին