▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգենտինան կիսաեզրափակիչում կխաղա Հոլանդիայի հետ. Հոլանդիա Կոստա Ռիկա`0-0 (11 մ.՝4-3)

Ավարտվեց Աշխարհի 2014թ.-ի առաջնության վերջին 1/4 եզրափակիչ հանդիպումը: Հոլանդիայի ընտրանին Լուի Վան Գալի գլխավորությամբ ուժերը չափեց Կոստա Ռիկայի ընտրանու հետ:

Հանդիպումն անցավ գերֆանտաստիկ լարված և դիտարժան պայքարում: Սա ԱԱ-2014 լավագույն հանդիպումներից մեկն էր: Թեև թիմերը հիմնական և  լրացուցիչ ժամանակում չկարողացան գրավել միմյանց դարպասները, այնուամենայնիվ պայքարը և գոլային պահերը ֆանտաստիկ էին: Խաղը տեղափոխելով 11մ հարվածաշար, Հոլանդիան կարողացավ հաղթանակ կորզել, փոխարինման դուրս եկած դարպասապահ Թիմ Կրուլի սեյվերի շնորհիվ:

Եվ այսպես Հոլանդիան կիսաեզրափակիչում է, իսկ Կոստա Ռիկան ֆանտաստիկ Կեյլոր Նավասի հետ հեռանում է Բրազիլիայից:

Հոլանդիա-Կոսռա Ռիկա՝ 0-0 (11մ` 5-4)

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին