Այսօր` օգոստոսի 28-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ճիշտ են արդյոք մամուլում տարածված այն լուրերը, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կանչվել է ԱԱԾ, պատասխանել է.

«Ո՛չ, չի կանչվել և Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չկա»:


