▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի «զադնի դնելու» մասին

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդեն չգիտես` ծիծաղե՞լ, թե՞ ուշադրություն չդարձնել տարատեսակ ասեկոսեներին` իբր Գագիկ Ծառուկյանը «զադնի ա դրել» ու ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից։ Հասկանում եմ, որ տեղեկատվական դաշտում հարաբերական անդորր է և շտապ պետք է «սենսացիա»։ Շտապեմ կրկին հիասթափեցնել. Ո՛Չ, այս լուրերն ընդհանրապես աղերս չունեն իրականության հետ, և նրանք, ում համար դա «բյուրեղյա երազանք է», պարզապես զբաղված են կեղծ լուրեր տարածելով։

Ժողովո՛ւրդ ջան, լուրջ մի վերաբերվեք այս կարգի անիմաստ մանիպուլյացիաներին. անկապ տեղեկատվական դեզինֆորմացիա է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին