▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Մարգարյանն Աննա Կոկչյանի պահվածքը բնորոշել է հայտնի երգի խոսքերով. ՆԱ ԻՐ ՍԵՐԸ ԾԱԽԵՑ

-Մարդ ես սարքում, TV ես տանում հետդ աշխատելու, հետո պարզվում են այսպիսի հետաքրքիր բաներ,- Արման Մարգարյանի այս խոսքերը հասցեագրված են իր նախկին կնոջը` Ինգրիտ (նախկինում` Աննա) Կոկչյանին:

Այս մասին նշում է bravo.am-ն ու ավելացնում, որ հաղորդավարը մեկնաբանությունը գրել է  ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութի ներքո, որն իրենից ներկայացնում է POP հանրագիտարանի ԱՍՏՂԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ հաղորդման ստորեւ ներկայացված հատվածը.

Հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող ամուսնալուծություններից մեկը հաղորդավար Արման Մարգարյանի եւ հաղորդավարուհի Աննա Կոկչյանինն էր: Համատեղ կյանքի ընթացքում զույգը երեխա է ունեցել ու որոշ տարաձայնությունների հետեւանքով բաժանվել: 2008 թվականին` անմիջապես բաժանումից հետո Աննան հարցազրույց է տվել եւ խոստովանել, որ իրեն եւ Արմանին կապում էր բացառապես սերը, որը ծածկում էր կենցաղը, նյութականն ու անհամատեղելի լինելու փաստը: Աննան խոստովանում էր, որ խնդիրներ չէին առաջանում, ինքը չէր փորձում փոխել Արմանին, սիրում էր կուրորեն: Հոսանքին հակառակ էր գնում, Արմանը լողում էր հոսանքի ուղղությամբ: Հաղորդավարուհին պնդում է, որ ամեն հարցում ինքն է գործողը եղել, իսկ տղամարդը թույլ էր: Աննան հասկացավ, որ ինքը կին է եւ ուզում է գլուխը դնել տղամարդու ուսին ու ոչնչի մասին չմտածել…,- այսպիսին է հաղորդավարական տեքստը:

Արման Մարգարյանը թեմայի առիթով հիշել է նաեւ Ռուբեն Հախվերդյանի հայտնի երգը. -Նորմալ է, երբ կատվին չափից շատ ես սիրում, փաղաքշում ու շոյում, նա ճանկերն է խրում ու հեռանում,-գրել է հաղորդավարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին