▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Սահակյանը բարկացրեց Կարեն Կարապետյանին

Կառավարության այսօրվա նիստին քննարկվել է  «Արաքս» ՓԲԸ-ն օտարելու հարցը: Նախագիծը գործադիրին ներկայացրել է  Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Վարչապետը նրանից հետաքրքրվել է, թե ինչո՞վ է զբաղվել ընկերությունը: Սահակյանը մի քանի րոպե լռել է  և չի կարողացել հարցին պատասխանել:

«Իսկ ինչքա՞ն ժամանակ է, որ ոչնչով չի զբաղվում»,- արձագանքել է  վարչապետը: Նա ընթերցել է  նախագիծը, որից պարզ է դարձել, որ «Արաքս» ՓԲԸ-ն արդեն 17 տարի է՝ անգործության է մատնված: «Այս ընկերությունը գործունեություն չի ծավալում 2000 թվականից: 17 տարի սպասել ենք, հիմա նոր որոշել ենք օտարենք:Այ, էս բոլոր հարցերը մի հատ գույքագրեք, ձեռնարկությունը բան չի անում, ինչի՞ ենք 17 տարի սպասում»,- բարկացել է Կարեն Կարապետյանը:

Կարդացեք նաև՝ Լա՞վ որոշում ենք անում, տոնայնությունից չենք զգում դա. Վարչապետը` նախարարին

Կարդացեք նաև՝ Շատ համարձակ գնում ենք առաջ. Կարեն Կարապետյանը` Վարդան Արամյանին

Կարդացեք նաև՝ Ձեզնից ակնկալում եմ «գմփոց» ռեֆորմ. Կարեն Կարապետյան Կարդացեք նաև՝ Համակարգ ենք վերացնում, սպեցնազ ենք ստեղծում, դուխով գնացեք առաջ. Կարեն Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին